Հունաստանում գանձերով լի դամաբարան են հայտնաբերել պեղումների ժամանակ
Հունաստանի Սիկինոս կղզում պալատական հայտնի կնոջ դամբարան է պեղվել։ Դամբարանի վրա եղել է տաճար և վաղնջական ժամանակների այլ կառույցներ։ Գիտնականներին զարմացրել է փաստը, որ դամբարանը կողոպտված չէ՝ ինչպես դա հաճախ բացահայտվում է պեղումներից հետո։
Փորձագետները չեն կարող ասել, թե ինչպիսի կյանքով է ապրել պալատականը կյանքի սկզբնական շրջանում, սակայն այն, որ նա բարձրաստիճան անձնավորություն է, հստակ է։
Բացի ոսկուց, թևնոցներից, մանյակներից, մատանիներից ու ծաղկամաններից, դամբարանում շատ այլ արժեքավոր իրեր և արտեֆակտներ են հայտնաբերվել, որոնք օգնում են գիտնականներին պարզել պալատական կնոջ տարիքը և տոհմը։
Հնագետների կարծիքով՝ դամբարանի վրա տաճարը կառուցվել է, որպեսզի այն պաշտպանի արտաքին միջամտությունից։ Հնարավոր է՝ դամաբարանում դեռ անհայտ գանձեր կան։