Աննա Գրիգորյանը Նազենի Հովհաննիսյանի «աշակերտուհին» է
Ի՞նչ են խոսում. Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը Նազենի Հովհաննիսյանին «աշակերտուհին» է:
Իրականում. տարածված լուրերի մասին esyes.am-ը զրուցեց երիտասարդ հաղորդավարուհու հետ, ով էլ հաստատեց խոսակցությունների իսկություն:
«Այո, արդեն երեք ամիս է ինչ ուսանում եմ Նազենիի մոտ: Մինչ այդ ես պարապում էի Նազենիի դասախոսներից մեկի' Աննա Հեքեքյանի մոտ, ով, շատ զբաղված լինելու պատճառով, չկարողացավ շարունակել մեր դասերը: Մի օր Նազենիի հետ նստած էինք սրճարանում հաճելի զրուցում էինք, ու ես այդ ժամանակ ասացի, որ անպայման ուզում եմ շարունակել պարապմունքներս և նա էլ հավելեց, որ մեծ հաճույքով կպարապի ինձ հետ, ու ես սկսեցի հաճախել իր թատերական խմբակի դասերին»,-ասաց Աննան:
Չնայած նրան, որ ժամանակի բերումով պարապմունքները բավականին քիչ են եղել, բայց հաղորդավարուհին արդեն հասցրել է մի շարք բաներ սովորել ուսուցչուհուց:
«Ճիշտ է դեռ քիչ դասերի եմ հաաճախել, բայց այս կարճ ժամանակում հասցրել եմ բացահայտել Նազենիին' որպես դասախոս. լավ դերասնուհի և հաղորդավարուհի լինելուց բացի, նաև փայլուն դասախոս է: Նազենին այն մարդկանցից է ումից ամեն վայրկյան սովորելու բան ունեմ, այն մարդկանց դասին է պատկանում ումից ամեն պահ կարելի է մի նոր դաս քաղել, պետք է ամեն մի խոսքը, միմիկան ընկալել»,-նշեց հաղորդավարուհին:
Ըստ Աննայի, Նազենին այն դասախոսներից է, ով իր սեփական մեթոդներն է կիրաառում և ոչ միայն շեշտը դնում է բեմական խոսքի, այլ նաև ֆիզիկական պատրաստվածության վրա:
Մեր այն հարցին, թե դեռ ինչքան ժամանակ է տևելու դասընթացը, հաղորդավարուհին ասաց. «Այսպես ասեմ, կշարունակենք պարապել այնքան ժամանակ, որքան որ թե՛ իմ, թե՛ իր ժամանակը կհերիքի, թե չէ ցանկությունը միշտ կա, չնայած' կարծում եմ ժամանակն էլ կբավականացնի, քանի որ մի բան որ շատ ուզում ենք հաստատ ժամանակ գտնում ենք»: