Հայ «օրենքով գող» Ռաշիդ Ջամբուլսկին ազատ է արձակվել (տեսանյութ)
Կրասնոդարի երկրամասում կալանավայրից ազատ է արձակվել հանցավոր միջավայրում ճանաչված երկու՝ ավելի քան 40 տարվա ընդհանուր գողական ստաժով «օրենքով գող»։ Այս մասին գրում է Primecrime.ru-ն:
Երկու օրենքով գողերն էլ քրեական պատասխանատվության էին ենթարկվել «Հանցավոր համայնքի կազմակերպման համար»:
Ըստ տվյալների՝ հունիսի 1-ին ազատ է արձակվել 54-ամյա կեմերովյան «օրենքով գող» Սալիհդզչան Շամազովը՝ Սաշա Շամաշը, իսկ հուլիսի 5-ին 51-ամյա օրենբուրգյան «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանը, քրեական աշխարհում ավելի հայտնի որպես Ռաշիդ Ջամբուլսկի։