Հայ պատմաբանը ՌԴ քաղաքացիներին հորդորել է օրինակ վերցնել Երրորդ ռայխից
Հայ պատմաբան, Ռուսաստանի ռազմապատմական հասարակության խորհրդի անդամ Արմեն Գասպարյանը երկրի քաղաքացիներին հորդորել է օրինակ վերցնել Երրորդ ռայխից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, այսպես Գասպարյանը թվիթերյան իր էջում մեկնաբանել է համացանցում հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բոլոր մեքենաները ռազմական հաշվառման դնելու և պատերազմի դեպքում բանակի կարիքների համար վերցնելու մասին հրաման է մշակում:
«Սա նորմալ պրակտիկա է: Ուսումնասիրե՛ք հարցը Երկրորդ համաշխարհայինի օրինակով: Նույնիսկ ոչ ԽՍՀՄ-ում: Հետաքրքրվե՛ք՝ ինչպես էր Ռայխում», -գրել է նա:
Ավելի ուշ նա հեռացրել է իր գրառումը, սակայն համացանցի օգտատերերը պահպանել են գրառման էկրանապատկերները: