70-ամյա երգչուհին պատրաստ է բաժանվել կուսությունից և սպասում է իր իդեալին
Պեմ Շոուն՝ Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկի կաբարեի երգչուհին դառնում է 70 տարեկան:
Երգչուհին դեռ պահում է իր կուսությունը աշխարհում միակ տղամարդու համար և դիմել է ծանոթությունների կայքին, գրանցվել այնտեղ և սպասում է իր միակ տղամարդուն:
Չնայած նա 70 հասակում էլ կույս է ու առաքինի, սակայն նրա բեմական կերպարները միշտ գայթակղիչ ու սեքսուալ են եղել:
Կաբարեի երգչուհու սիրո համար պայքարել են հայտնի աստղեր, ինչպիսիք են Քեն Դոդդը, Թոմ Ջոնսը և ուրիշներ: Սակայն Պեմը դեմ է եղել արտամուսնական հարաբերություններին, նրա դաստիարակությունը դա թույլ չի տվել:
Երգչուհին ասել է, որ հիմա պատրաստ է բաժանվել կուսությունից, իսկ նորմալ ամուսնական կյանքին խանգարել է նրա զբաղվածությունը: Սակայն երգչուհու համար իդեալակն պետք է լինի իր տղամարդը' սևաչյա, բարձրահասակ և հարուստ: