Անդրբեջանցի դիջեյին կալանավորել են հայկական երգ միացնելու համար
Ադրբեջանում դիջեյի են կալանավորել, ով հանգստացողների համար հայկական երգ է միացրել, հայտնում է Yenicag-ը:
Աղբյուրը նշում է, որ հուլիսի 21-ին Նաբրան բնակավայրում գտնվող «Մալիբու» հանգստի կենտրոնի աչալուրջ այցելուները բարձրախոսներից հնչող հայկական երգ են լսել և այդ մասին զեկուցել իրավապահ մարմիններին: Քաղաքացիների բողոքից հետո ժամանել են ոստիկանության աշխատակիցները:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Աբդուլլահ Նալիևին ստիպել են երաժշտությունն անջատել: Նա փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչի պատճառով էլ ձերբակալել են և տարել ոստիկանական տեղամաս:
Դիջեյ Նալիևի խոսքով՝ ինքը երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» պետի համակարգչից: Խաչմազի շրջանային դատարանը նրան կալանավորել է 10 օրով: