Մահացել է Պուտինի խորհրդականը
ՌԴ նախագահի խորհրդական, Ռուսաստանի փաստաբանների ասոցիացիայի համանախագահ Վենիամին Յակովլևը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը:
Յակովլևը իր կարիերան սկսել է դեռևս 1953 թվականից Յակուտիայի փաստաբանական դպրոցում, որպես դասախոս: Իսկ 90-ականներից ներգրավվել է ՌԴ Սահմանադրության վերաբերյալ աշխատանքներում: