Սահմանագծին հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին. Լևոն Մնացականյան
Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասել է, որ այս օրերին հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել.
«Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է, սակայն, լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ասել է Արցախի պաշտպանության նախարարը: