Հարձակում՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում (լուսանկարներ)
Այսօր հարձակում է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ըստ նախնական տվյալների երեք զինված անձիք առավոտյան մտել են Էրբիլի նահանգային ադմինիստրացիայի շենք և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին:
Քրդստանի անվտանգության ուժերը օրվա ողջ ընթացքում իրականացրել են գործողություններ, որի հետևանքով զոհվել են երեք զինված անձիք, որոնցից երկուսը 16 տարեկան էին, իսկ մեկը՝ 18: Գործողությունների ընթացքում զոհվել են նաև պատանդ վերցված քաղաքացիներ, նորից ըստ նախնական տվյալների յոթ հոգի: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Խոսվում է, որ զինված խումբը ուղղորդվել է ԻՊ-ի կողմից:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք