Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ հարցեր են քննարկվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցեր են քննարկվել, որոնք առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: