Երբ կորոշվի ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման վայրն ու ժամանակը
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվի համանախագահների առաջարկությունից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն աջակցում է նախկին ֆորմատին:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին հուլիսի 11-ին Բրյուսելում և շուրջ չորս ժամ բանակցեցին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
Այդ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կարևորեցին լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ նշվում էր, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո: