Թուրքիայում 5 լեզվով վավերագրական ֆիլմ են պատրաստել Հայկական հարցի վերաբերյալ՝ խեղաթյուրելով պատմական փաստերը
«Թուրքիայի պատմագիտական ընկերությունն» անիմացիոն վավերագրական ֆիլմ է պատրաստել Հայկական հարցի վերաբերյալ՝ ներկայացնելով թուրքական պատմագրության պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության, ֆիդայական շարժման, հայկական սփյուռքի ու ԱՍԱԼԱ-ի գործունեության վերաբերյալ։
Հակահայկական թեզեր քարոզող ֆիլմաշարը բաղկացած է 7 հիմնական մասից և պատրաստվել է 5 լեզուներով՝ թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն։
Վավերագրական ֆիլմաշարի բաժինները հետևյալն են՝ «1915․ ահաբեկչություն և ապստամբություն», «1915․ տեղափոխություն և վերաբնակեցում», «Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն», «ԱՍԱԼԱ․ Արյուն ու կրակ», «Կեղծ փաստաթղթեր և իրականություն», «Դիվանագիտություն՝ առանց պատմության»,«Առաջին կրակը․ մահմեդականների նկատմամբ դաժանությունները 1915-ին»։