ԱՄՆ-ն ցանկանում է նոյեմբերի 4-ին ընդառաջ իրանական նավթի ներմուծումը նվազագույնի հասցնել
ԱՄՆ-ն նպատակ է դրել էներգակիրների մատակարարների հետ փոխգորածակցությամբ նոյեմբերի 4-ին ընդառաջ հասնել Իրանից նավթի ներմուծման մակարդակի նվազեցմանը՝ մինչեւ զրոյին մոտ նիշ: Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Վենտուրա շրջանում (Քալիֆորնիա նահանգ) ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում ելույթ ունենալիս:
«Մեր արշավի կենտրոնական ճանապարհը Իրանի բանկային եւ էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցների վերականգնումն է: Ինչպես վերջին օրերին պարզաբանել ենք, մենք կենտրոնացել ենք այն նպատակ վրա, որ իրանական նավթահումք ներմուծող երկրների հետ փոխգործակցությամբ փորձենք նոյեմբերի 4-ին ընդառաջ այդ ներմուծումը հասցնել զրոյին հնարավորինս մոտ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոն հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի ներկայիս ղեկավարության հետ երկխոսություն վարել առաջընթացի ուղիների շուրջ, սակայն Իրանի իշխանությունները նախ պետք է իրենց քաղաքականության փոփոխման «համոզիչ եւ անշրջելի» քայլեր կատարեն:
Նա հայտնել է, որ վերջերս ԱՄՆ-ն Եվրամիության հետ համագործակցությամբ փակել է ապօրինի ուղին, որը թույլ էր տալիս Իրան ուղղել արժույթի փոխանակման գործարքներից ստացված «միլիոնավոր դոլարներ: «Հետո ավելի շատ կլինի»,- խոստացել է Պոմպեոն:
«Նախագահը հստակ հասկացրել է, որ ինքը կցանկանար դա, որ կողջուներ դա,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Վաշինգթոնի եւ Թեհրանի հարաբերությունների կարգավորումը: - Նախագահն ասել է, որ եթե կարողանանք փոփոխությունների հասնել, եթե կարողանանք ղեկավարությունից ռազմավարական որոշման ընդունման հասնել, թե ինչպես է ապահովելու իր բարեկեցությունը եւ իր ժողովրդի բարեկեցությունը, ապա պատրաստ կլինենք երկխոսություն վարել եւ քննարկել, թե ինչպես առաջ ընթանանք»:
«Նախագահն առնվազն մեկ անգամ ասել է, որ ինքը պատրաստ է դա անել Իրանի ղեկավարության հետ, սակայն ոչ վաղ, քան կգա այդ պահը՝ հենց իրանական ռեժիմում ցուցադրաբար անցկացվեն համոզիչ եւ անշրջելի փոփոխություններ, որոնք այսօրվա դրությամբ չեմ տեսնում: Սակայն հույս ունեմ տեսնել»,- նշել է Պոմպեոն: