Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամների
Ria.ru կայքի հաղորդմամբ Ռուսաստանի ԱԴԾ-ն, ներքին գործերի նախարարությունը և Ռոսգվարդիան միացյալ գործողությունների արդյունքում կասեցրել են միջտարածաշրջանային հանցավոր խմբի գործունեությունը:
Խմբի բոլոր անդամները ձերբակալվել են: Նրանք Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Յարոսլավլի քաղաքացիներ են, որոնք զբաղվում էին Եվրամիությունից Ռուսաստան զենքի մատակարարմամբ:
Նշվում է, որ ձերբակալվածներից առգրավվել է հայրենական և արտասահմանյան արտադրության 380 միավոր հրազեն:
Զենքերի մեջ եղել է 25 գնդացիր, 30 ինքնաձիգ, 158 տարբեր տեսակի ատրճանակներ և այլ զենքեր: