Թուրքիայում տղամարդը հողային վեճի պատճառով սպանել է ընտանիքի 5 անդամի
Թուրքիայի Ադըյաման նահանգում տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 5 անդամներին, այս մասին գրում են թուրքական կայքերում։
Հայտնի է, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Ադըյամանի Բեսնի շրջանի Էյերլի գյուղում։
Նշվում է, որ եղբոր ու հոր հետ հողային տարածքի պատճառով անհամաձայնություններ ունեցած Սալիհ․Ա․-ն ծագած վեճի պատճառով սպանել է հորը, եղբորը, եղբոր կնոջն ու նրանց երկու զավակներին։
Ընտանիքի 5 անդամների սպանությունից հետո Սալիհ․Ա․-ն փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։