Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել
Ինչպես արդեն հայտնել ենք‚ այսօր Իրանում երկրաշարժ է գրանցվել: Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով նահանգապետ Հուշանգա Բաջանդային:
Վերջինիս տվյալներով՝ տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման կարիք չի եղել: Նահանգապետի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ դեպի արևմուտք և Բաղդադից 211 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավելի վաղ «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր 20 տուժածի մասին: