Մարդիկ չեն պատկերացնում, թե ԽՍՀՄ-ն ինչ երկիր էր
Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր, որը «պղծելուց» հետո սկսեցին աղմկել, թե «պիղծ» երկիր էր, ինչպես «պղծում» են Քրիստոնեությունը և աղմկում, որ «պիղծ» կրոն է, «պղծում» են պետությունը, անկախությունը, նորից աղմկում, թե «պիղծ» պետություն է, «պիղծ» անկախություն է, «պղծում» են հայրենիքը և ամեն լավագույնը, ու նորից աղմկում, թե ոչ ոք կամ ոչ մի երևույթ չի նպաստում իրենց անվտանգությանը և բարեկեցությանը․․․
Մի քանի տասնյակ տարի անց, երբ կապիտալիզմի օրենքի ուժով համարյա բոլոր տները կլինեն մի քանիսի սեփականությունը և բնակչության գերակշիռ մասը ամբողջ ամիս կաշխատի, որ մի կերպ տան վարձ տա, ինչպես եվրոպայում ու Ամերիկայում կամ նման այլ երկրներում, այ այն ժամանակ ավելի ճիշտ կպատկերացնեն, թե ինչ ժառանգություն էին ստացել «պիղծ» Սովետից, որը չկարողացան գնահատել, քանզի ամեն ինչ պետք է«պղծել, պղծել» մինչև վերջ, երբ այլևս «պղծելու» բան չի մնա․․․
Արմեն Հարությունյան. Ֆեյսբուք