Մոսկվայում ձերբակալել են Էրդողանին` Կրեմլի մոտ դրոն գործարկելու համար
Թուրքիայի 34-ամյա քաղաքացի Ումիտ Էրդողանը Մոսկվայում ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։
«Ոստիկանները նկատել են տղամարդուն, որվ դրոն էր օգտագործում Կրեմլի մոտ: Նրանք բացատրություն են պահանջել։ Քաղաքացին արդեն բացատրել է իրավիճակը ոստիկանության բաժնում։
Ումիտ Էրդողանի խոսքով՝ ինքը հիացել է Մոսկվաի գեղեցկությամբ և որոշել կիսվել հարազատների ու ընկերների հետ։ Սակայն նրա ընտանիքը չի կարողանա տեսնել զբոսաշրջիկի նկարած կադրերը, քանի որ իրավապահ մարմինները ջնջել են տեսանյութը և առգրավել անօդաչու նկարահանող սարքը: