Պետք է ապացուցենք՝ ոչ միայն «կեպկայով հեղափոխություն» կարելի է անել, այլև դրանից հետո չգլորվել անդունդը
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո առաջին անգամ պետք շփվեի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, որոնց կարծիքը ինձ միշտ հետաքրքրել է:
Նախկինում շատերը դժվար էին իմանում Հայաստանի մասին, հիմա գրեթե բոլորը իմանում են , թե որ երկրի մասին է խոսքը: Շատերը հենց խոսում են «կեպկայով հեղափոխության» մասին:
Բայց մի վատ բան կա: Մեր մասին խոսում են իբր դժվար օրեր ապրող պետության, ում հիմա բոլորիղ փող է պետք ու մի տեսակ խղճահարությամբ են նայում:
Դե իրենց էլ հասկանալի է, աչքների տեսածն են ասում, քանի որ գրեթե միշտ հեղափոխությունից հետո նոր իշխանավորները ավելի խորն են գլորել երկիրը:
Հիմա մեզ մոտ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ապացուցենք, որ ոչ միայն «կեպկայով հեղափոխություն» կարելի է անել, այլ դրանից հետո նաև չգլորվոլ ավելի անդունդը: Թե չէ մեր մասին էլ կխոսեն Եգիպտոսի ու Ուկրաինայի օրինակով:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք