ԱՄՆ-ը հարված է հասցրել Սիրիայում խաղաղ բնակիչների ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիացիան հարված է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր նահանգի Էս Սուսա բնակավայրի ուղղությամբ: Ավիահարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը:
«Խաղաղ բնակիչները, ովքեր Էս Սուսայից փախուստի են դիմել են դեպի Աբու Քեմալ արվարձան, հայտնվել են կոալիցիայի պատահական հասցրած ավիահարվածի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հարձակման տակ: Խաղաղ բնակիչների թվում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ»,- գործակալությունը մեջբերում է իր աղբյուրի խոսքը: