Մանրամասներ Ադրբեջանում տիրող իրավիճակի և հայտարարված զոհի մասին
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ժամեր առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ֆիզուլիի հատվածում տեղակայված մարտական հենակետերից մեկում, Արցախի պաշտպանության բանակի կողմից արձակված կրակոցից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Գաբալայի շրջանի Միխլիգովաթ գյուղի բնակիչ, 1999թ ծնված Սամեդ Անար օղլու Ալիշովը (Alışov Səməd Anar oğlu)։
Երկու ժամ անց տարածվեց երկրորդ հաղորդագրությունն, որտեղ ասվում էր, որ Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի և գեներալիտետի հետ, որին տեսակապի միջոցով մասնակցել են նաև զորատեսակների ու զորամիավորումների հրամանատարներն՝ այդ թվում նաև առաջնագծում տեղակայված զորամասերի։
Սովորաբար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն (հատկապես ժամկետային զինծառայողների մասին) չի հրապարակում, սակայն այսօր Հասանովի գերատեսչությունը հանկարծ որոշել է հայտնել դրա մասին։
Ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում շատ լարված է։ Այլախոհների դեմ ռեպրեսիաները մեծ թափ են առել։ Գյանջայում, Սումգայիթում և այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, իսկ Բաքվում, հատուկ ծառայություններին «զինված դիմադրություն ցուցաբերելու համար» այսօր սպանվել է Գյանջայում իշխանությունների դեմ ցույցերին մասնակցած ևս մեկ անձ։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք