Պուտինը խոստացել է քննարկել մարզադաշտերում գարեջուր վաճառելու հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը սպորտի հարցերով նիստի ընթացքում ասել է, որ պատրաստ է քննարկել ֆուտբոլային հանդիպումների ժամանակ գարեջուր վաճառելու հարցը, գրում է Gazeta.ru-ն։
Այս թեման բարձրացրել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ մենք 89 միլիոն ռուբլու գարեջուր ենք վաճառել։ Ոչ մի միջադեպ, ոչ մի խնդիր չի եղել։ Կխնդրեի քննարկել այս հարցը։
Ես, որպես մահմեդական, ամաչում եմ գարեջրի մասի խոսել, սակայն մտածում եմ մեր ուղղափառ եղբայրների մասին»,- ասել է Միննիխանովը։