Թրամփին զայրացրել է պոռնոդերասանուհուն վճարելու մասին զրույցի ձայնագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ այն բանին, որ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենը իր հետ զրույցը գաղտնի ձայնագրել է։ Զրույցում քննարկվել է Playboy-ի մոդելին վճարելու հարցը։ Այս մասին հաղորդում է Media ITE-ն։
Կայքի տվյալներով՝ Թրամփը «վատ է արձագանքել» այդ գաղտնի ձայնագրության գոյության մասին իմանալով։
Թրամփն ասել է, որ չի կարող հավատալ, որ Քոենն այդպես է վարվել։
Նշվում է‚ որ ձայնագրությունը FBI-ն առգրավել է Քոենի գրասենյակի խուզարկության ժամանակ։