Comedy Club փառատոնը՝ Հայաստանում
Հայաստանում կանցկացվի Comedy Club փառատոնը: Այս մասին գրում է 7days.ru-ն։
Սեպտեմբերի 15-ին և 16-ին՝ իր 2800-ամյակի տոնակատարություններին, Երևանը կվերածվի հումորի մայրաքաղաքի։
Հայաստան կժամանեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխաիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլև» տրիոն, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը և նույնիսկ USB խումբը։
Իսկ գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է: Comedy Club փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս տարվա աշնանը նրանք առաջին անգամ ТНТ-ի նոր թողարկումները կնկարահանենք Հայաստանում։