Իրաքյան Քրդստանի և Իրաքի կառավարությունների հարաբերությունները սրվում են, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն
Ամեն տարի Իրաքյան Քրդստանի և Իրաքի կառավարությունների հարաբերությունները սրվում է, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Փաստորեն այս տարի ևս բացառություն չէ:
Իրաքի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել լիակատար վերահսկողության Իրաքյան Քրդստանի նավթային ռեսուրսների վրա, որի դիմաց պատրաստվում է ֆինանսավորել 2600 ծրագիր, հիմնականում շինարարական: Սակայն Իրաքյան Քրդստանի կառավարությունը չի համաձայնվում, պատճառաբանելով, որ Իրաքի կառավարությունը միտումնավոր գաղտնի է պահում թե կոնկրետ ինչ չափի ֆինանսավորման մասին է խոսքը: Քրդստանի կառավարությունից մտավախություն են հայտնում, որ Իրաքի կառավարությունը կրկին կարող է սրել իրավիճակը և երկու կառավարություններին կանգնեցնել առճակատման փաստի առջև: Պետք է նշեմ, որ Իրաքյան Քրդստանը անցած տարի գնաց անկախության հանրաքվեի հենց այս պատճառաբանությունով, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը սպառում է Քրդստանի նավթային ռեսուրսը , և համապատասխան ֆինանսավորում չի իրականացնում Քրդստանում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: