Ալիևը և Մակրոնը զրուցել են ԼՂ հակամարտության շուրջ
Փարիզի Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Երկու ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ալիևը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվ կմասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ շարունակելու է աշխատանքը բանակցությունների միջոցով լուծում գտնելու ուղղությամբ, որը հակամարտությանը վերջ դնելու միակ տարբերակն է: