ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլար կհատկացնի պաշտպանության համար
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որն ԱՄՆ Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել՝ 2018-ին անվտանգության ուժեղացման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան Facebook-ի էջում։
«Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել՝ 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցները ուղղված կլինեն մեր երկրին ռազմական տեխնիկա և սպառազինություն, այլ սարքավորումներ և ռազմական նշանակության ծառայություններ, նյութատեխնիկական ապահովում տարամադրելուն և Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստում իրականացնելուն»,-ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինացի դիվանագետները նշում են, որ Վաշինգտոնի այս քայլը խոսում է Ուկրաինային աջակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշման մասին։