Ալիևի հետ հանդիպումից հետո Մակրոնը նշել է‚ որ Ֆրանսիան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորմանը
Ֆրանսիան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հիմնված տարածաշրջանի ժողովուրդների շահերի վրա: Այս մասին ասված է Փարիզում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,-նշված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի վարչակազմի հայտարարությունում։
«Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ինքը կշարունակի աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հիմնված բանակցությունների վրա, որը միակ տարբերակն է, որպեսզի վերջ դրվի այդ հակամարտությանը երկարատև հիմքով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,-նշված է կոմյունիկեում
Դրանում նաև նշում է, որ Մակրոնը ողջունել է հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Ֆրանսիայի նախագահը ուշադիր կհետևի իրադրություններին, և Ֆրանսիան, ռուս և ամերիկացի համանախագահների հետ միասին, կձեռնարկի բոլոր նախաձեռնությունները կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար »,-նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։