Մոսկվայում Տիմատիի Mercedes-ին բախված հայ վարորդը գումար չի վճարի ռեփերի այրված մեքենայի համար
Մոսկվայի Սիմոնովսկի շրջանային դատարանն արդարացրել է հայազգի Հրանտ Ալթունյանին, որի տաքսին 2018-ի մարտին բախվել էր ռուս ռեփեր Տիմատիի Mercedes Gelandewagen մակնիշի մեքենային: Այս մասին հայտնում է РУСАРМИНФО-ն՝ հղում անելով փաստաբան Եվգենի Սկրիպալևին: Նշվում է‚ որ դատարանն անմեղ է ճանաչել հայ վարորդին և ազատել նրան պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ մարտին Մոսկվայի կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հայազգի տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Վթարի հետևանքով երգչի ավտոմեքենան այրվել էր, ինչի պատճառով վարորդից 10 մլն ռուբլի էին պահանջում: