Հայտնի են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մականունները
Daily Mail-ը բացահայտել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ 92-ամյա միապետ Էլիզաբեթ 2-րդը, ունեն առնվազն մեկ մականուն:
Ըստ պարբերականի՝ թագուհու մականուններից մեկը Գարի է: Պարզվում է՝ նրա ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, փոքր հասակում չի կարողացել արտաբերել «գրենի» (տատիկ) բառ և նրան դիմել է՝ ասելով «գարի»: Հայտնի է թագուհու ևս մեկ մականունը՝ Լիլիբեթը: Իսկ ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, թագուհուն անվանում էր «կաղամբիկ» ու «նրբերշիկ»:
Մականուն ունի նաև Մեգան Մարքլը: Պարզվում է՝ սկեսրայրը համարում է, որ նա ունի ուժեղ բնավորություն, ուստի նրան կնքել է մետաղի՝ Թանգսթեն անունով:
Արքայազն Հարին տարիներ առաջ հայտնի է եղել Սփայք մականունով, իսկ արքայազն Ուիլյամն ուսանողական տարիներին նախընտրում էր ներկայանալ Սթիվ անունով: