Դոնալդ Թրամփը Facebook-ի խոշորագույն քաղաքական գովազդատուն է դարձել
Դոնալդ Թրամփի հետ կապված քաղաքական կազմակերպությունները դարձել են Facebook սոցիալական ցանցի քաղաքական գովազդի խոշորագույն գնորդները։ Այս մասին հաղորդում է The New York Times թերթը։
Մայիսի սկզբից The Trump Make America Great Again Committee («Ամերիկան կրկին կհզորացնենք» կոմիտեն) и Donald J. Trump For President («Դոնալդ Թրամփը՝ նախագահ») կազմակերպությունները ընդհանուր առմամբ 274 հազար դոլար են ծախսել։ Facebook-ի օգտատերերին այս երկու կազմակերպությունների հայտարարությունները ցույց են տրվել 38 միլիոն անգամ։
Ընդ որում, առաջատար 449 գովազդ գնողների շարքում են՝ «աջական»՝ 124 ընկերություն, «ձախական»՝ 210 և քաղաքական չեզոք՝ 115 ընկերություններ։