Պուտինն ու Թրամփը կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. դեսպան
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև «բավականին հագեցած և լուրջ զրույց է կայացել»:
Անտոնովն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների համար: