2016 թվականից Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է
Թուրքիայում չեղարկել են 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ ավարտել պայքարը «ենթադրյալ ահաբեկիչների» դեմ, մասնավորապես՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունեցողների:
Հաղորդվում է նաև, որ 2016-ից մինչ օրս երկրում իրականացվող քաղաքականության արդյունքում ավելի քան 130 հազար պետաշխատող է ազատվել աշխատանքից: Ավելի քան 18 հազարն ազատվել են հուլիսի 9-ի Էրդողանի երդմնակալության արարողությանն ընդառաջ: