Իրավապահները խափանել են Թերեզա Մեյի սպանության ծրագրերը
Մեծ Բրիտանիայում մի երիտասարդի են ձերբակալել Դաունինգ սթրիթի վրա հարձակվելու և երկրի վարչապետ Թերեզա Մեյին սպանելու ծրագրերի համար, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով BBC-ին:
20-ամյա երիտասարդը հանցագործության կատարումը ծրագրել էր Սիրիայում իր հորեղբոր մահվան վրեժը լուծելու համար:
Տեղեկությունների համաձայն՝ հանցագործին ձերբակալել են ծայրահեղական ներկայացած իրավապահ մարմինների աշխատակիցները: Հստակեցվում է, որ երիտասարդը նրանց էր դիմել օգնելու հանցագործության կազմակերպմանը: