Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել սեպտեմբերին
Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել:
Նրանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:
Հանդիպմանը ներկա են եղել մասնավորապես, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը:
Պետքարտուղարությունում հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ի մի շարք սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ: