Թուրքիայում չեղարկվել է արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայում չեղարկվել է 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում պայքարն ավարտել «ենթադրյալ ահաբեկիչների» դեմ: Խոսքը, մասնավորապես՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունեցողների մասին է:
Հաղորդվում է նաև, որ 2016-ից մինչ օրս Թուրքիայում իրականացվող քաղաքականության արդյունքում 130 000-ից ավել պետաշխատող է ազատվել աշխատանքից: Ավելի քան 18000-ն ազատվել են հուլիսի 9-ին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանն ընդառաջ: