Թուրք - իրանական սահմանին թուրքական ոստիկանությունը 139 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգի՝ Իրանին սահմանակից Իփեքյոլու շրջանում իրավապահները ձերբակալել են ապօրինի ճանապարհով երկիր ներթափանցած 139 օտարերկրյա քաղացու։
Աղբյուրը ոչինչ չի հայտնել բոլոր ձերբակալվածների քաղաքացիության մասին, սակայն հայտնի է, որ նրանց զգալի մասն աֆղանստանցիներ են։
Հայտնի է նաև, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող հանցախմբի ղեկավարը։