Բոլիվիայի նախագահը Թրամփին մարդկության և Երկիր մոլորակի թշնամի է անվանել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «մարդկության թշնամի», փոխանցում է РИА Новости-ն:
«Այս ժամանակների թշնամին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Մարդկության, Երկիր մոլորակի թշնամին է»,- ասել է Մորալեսը Կուբայում անցկացված «Սան Պաուլո» համաժողովում:
Նա հայտարարել է, որ հակաիմպերիալիստական գաղափարները, որոնք նախկինում քարոզում էր Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոն, հիմա ինչպես երբեք արդիական են:
Նույն համաժողովում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է իր երկրի և Նիկարագուայի դեմ «իմպերիալիզմի ագրեսիայի» մասին: