Ջասթին Բիբերը նոր դաջվածք է արել` ի պատիվ մոր
19-ամյա Ջասթին Բիբերի մարմնի վրա ավելացել է թվով 16-րդ դաջվածքը, որը նա հպարտությամբ ցուցադրել է Instagram-ում: Երգչի հերթական դաջվածքը նրա ձախ ձեռքին է' Believe բառի վերևում' պատկերելով Բիբերի սիրելի մոր աչքը: Ջասթինն այդպես էլ գրել է' «Մայրս միշտ հսկում է»:
Ավելի ուշ երգիչն անձամբ հաստատել է, որ դաջվածքն արվել է ի պատիվ իրեն ամենահարազատ մարդու' իր մոր: