Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու
Մշակույթի նախարարությունը առաջարկություն է ներկայացնելու Երևանի քաղաքապետարան՝ Արամ Մանուկյանի արձանի համար այլընտրանքային վայր ընտրելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Արձանի տեղադրումը տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պարագայում: Հավանաբար, իրենք նախապես ենթադրել են, որ նախարարույթունը չի տա դրական արձագանք, դրա համար չեն դիմել: Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք առաջարկություն ենք ներկայացնելու Երևանի քաղաքապետարանին՝ արձանի տեղափոխության համար»,-նշել է նախարարը:
Մակունցի կարծիքով՝ արձանի տեղադրման համար այլընտրանքային վայր պետք է ընտրել: Արձանի տեղադրումը նախօրոք չի համաձայնեցվել լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ։