Սա անվճար ջրի երկիր է. հայտնի բլոգերը Հայաստանի ցայտաղբյուրների մասին տեսանյութ է պատրաստել
Հայտնի բլոգեր Nas Daily-ն մի քանի օրով ժամանել է Հայաստան: Երեկ բլոգերը, ով Հայաստանում մեծ թվով երկրպագուներ ունի, հանդիպում է կազմակերպել Կասկադում և պատասխանել է հավաքվածների հարցերին:
Բլոգերը տեսանյութ է նկարահանել շախմատի, հեղափոխություն, ինչպես նաև հայ-իրանական և հայ-ադրբեջանական սահմանի մասին:
Իսկ առաջին տեսանյութը նվիրել է ջրին, հայկական ցայտաղբյուրներին: Տեսանյութը բլոգերը տեղադրել է Facebook-ի իր էջում: