Ռուսական հատուկ ծառայությունները չունեն Թրամփի դեմ ոչ մի կոմպրոմատ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները չունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ոչ մի կոմպրոմատ:
«Բացարձակ ոչ մի», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ նա անգամ չի իմացել, որ Դոնալդ Թրամփը գործարար եղած ժամանակ եղել է Ռուսաստանում:
«Մենք չունենք ոչ մի կոմպրոմատ, և նման բան չի կարող լինել: Չեմ ցանկանում վիրավորել Թրամփին, և վախենում եմ անքաղաքավարի լինել, բայց մինչ նախագահ առաջադրվելու մասին հայտարարելը, նա մեզ համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում», - հավելել է ՌԴ նախագահը:
Անանուն փաստաթուղթը, որը պատմում է, որ «ռուսական գործակալները» Թրամփի դեմ կոմպրոմատներ ունեն, հրապարակել էր BuzzFeed-ը՝ 2017 թվականի հունվարին: