Ալիևի այցը Ռուսաստան հետաձգվել է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնություն կայցելի ոչ թե օգոստոսի 30-ին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, այլ սեպտեմբերի 1-ին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինին։
Նշվում է, որ ռուս նախարարն Ալիևի այցի հետ կապված հայտարարությունն արել է Ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի նիստի ժամանակ։
Ադրբեջանի նախագահի այցի հետաձգման պատճառների մասին չի հաղորդվում։