Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Ֆրանսիային և լուսանկարները՝ Փարիզից
Ֆրանսիայի հավաքականի հաղթանակն ուրախացրել է նաև հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: Հաղորդավարուհին նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնցում Էյֆելյան աշտարակի ֆոնին է:
«Սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակի համար: Ես, իսկապես, հուսով եմ, որ մի հրաշալի օր Հայաստանի ազգային հավաքականը եւս կարժանանա այս պատվին»,- գրել է հաղորդավարուհին: