Եվրոպան արգելել է ռուսական միս ներմուծել
Եվրամիությունը սահմանափակել է Ռուսաստանից թռչնամսի առաքումը՝ կապված երկրում թռչնի գրիպի տարածման հետ: Այս մասին նշվում է անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության նյութերում:
Մասնավորապես, վարակը գրանցվել է Ռոստովի, Կուրսկի, Սամարայի, Պենզայի և Օրլովի շրջաններում: Գերատեսչության տվյալներով՝ այժմ Եվրամիություն թռչնամիս է հասցնում 18 ռուսական ձեռնարկություն:
Արգելքը վերաբերում է անմիջականորեն թռչնամիսին, դրանից պատրաստված կիսաֆաբրիկատներին, թռչնային արտադրանքին, որը ջերմային մշակման չի ենթարկվել, ինչպես նաև կենդակն ծագման այն ապրանքներին, որոնք պարունակում են նյութեր՝ ստացված կենդանի թռչնից:
Ավելի վաղ թռչնագրիպի պատճառով Ղազախստանն արգելել էր Ռուսաստանից 36 թռչնաֆաբրիկաների արտադրանքի ներմուծումը: