«Օրենքով գող» Գոգա Ռուստավսկին ազգանունը փոխել էր և դարձել այգեգործ
54-ամյա «օրենքով գող» Գեորգի Գոգոլաձեն, ով քրեական շրջանակներում հայտնի է Գոգա Ռուստավսկի անունով, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Primecrime.ru-ն:
«Գոգա Ռուստավսկին 2016թ-ից գտնվում է Ռուսաստանի տարածքում անձնագրի տվյալները փոփոխած վիճակով: Փոխելով ազգանունը՝ «օրենքով գողը» հաստատվել էր Չեխովսկու շրջանի այգու գործընկերությունում, նույնիսկ ոստիկանների խոսքով սեփական ձեռքերով վարպետի գործ էր անում ֆերմայում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, նրա տանը կատարաված խուզարկության ընթացքում երկու աբխազական անձնագիր և Սուխաշվիլի անունով վարորդական իրավունք է հայտանաբերվել, որոնք, ինչպես պարզաբանել է Գոգոլաձեն, ինքը գնել է Աբխազիայում, իսկ հետո ներկայացրել ռուս-աբխազական սահմանին: