Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսն առանց միջադեպի չի անցել (տեսանյութ)
ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների համատեղ մամուլի ասուլիսին Գաղտնի ծառայության գործակալները ուժով դուրս են բերել դահլիճից մի լրագրողի, ով իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեմ:
The Nation-ի քաղաքական լրագրող եւ ակտիվիստ Սեմ Հուսեյնին «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ պաստառ էր պարզել: Չնայած լրագրողի ակտիվ դիմադրությանը, նրա ձեռքերը ոլորել ու հեռացրել են դահլիճից:
Մանրամասները՝ տեսանյութում: