Որևէ մեկը, ով կհամարձակվի սխալ բան խոսել մեր հերոսների մասին, պետք է պատասխան տա. Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մարդ պատասխանատու է իր արած ամեն արտահայտության համար, հատկապես այն դեպքում, երբ խոսքը մեր հերոս տղաներին է վերաբերվում: Որևէ մեկը, ով կհամարձակվի սխալ բան խոսել մեր հերոսների մասին, պետք է պատասխան տա. դա անքննելի է, բայց կոնկրետ այս դեպքում տղայի արտահայտությունը լրիվ անհիմն է շահարկման առիթ դարձել մեկ-երկուսի սխալ մեկնաբանության արդյունքում:
Խորհուրդ եմ տալիս ավելի խոհեմ գտնվել և մարդկանց բառերը փոխելու կամ սխալ մեկնաբանելու հաշվին վարկանիշ չապահովել:
Ես իմ ժողովրդի հետ եմ և միայն ու միայն արդարության կողմնակիցը:
Սիրում եմ բոլորիդ»: