Բրիտանացիները՝ հօգուտ մարիխուանայի օրինականացման
Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը հանդես են գալիս հօգուտ թագավորության տարածքում մարիխուանայի օրինականացման և նրա հասանելիության՝ ալկոհոլի և ծխախոտի հետ մեկտեղ։ Այս մասին վկայում է BMG Research ընկերության անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակել է The Independent պարբերականը։
Այսպես, գաղափարին հավանություն է տվել հարցվածների 51%-ը, նրանցից 22 %-ը միանգամայն որոշակի են պատասխանել, 29%-ը «ավելի շատ կողմ են քան դեմ»։
Կանեփի օրինականացմանը բացասաբար են վերաբերվել հարցվածների 35%-ը, իսկ 14%-ը չեն կարողացել որոշակի պատասխան տալ։
Ընդհանուր առմամբ հարցմանը 1500 մարդ է մասնակցել։
Մարիխուանայի օրինականացմանը կողմ է Պահպանողական կուսակցության առաջնորդ և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Վիլյամ Հեյթը։ Նրա կարծիքով՝ կանեփի օրինականացումը դրական ազդեցություն կունենա թե՛ տնտեսության և թե՛ հասարակության վրա. օրինակ այն «կբեռնաթափի» ոստիկաններին և հնարավորություն կտա նրանց ավելի բարդ գործերով զբաղվել։
Նրա հետ համաձայն է նաև Դարեմ քաղաքի ոստիկանապետ Մայք Բարտոնը։