Սումգայիթում իրավիճակը թեժանում է. ձերբակալվել է արմատական կրոնական կազմակերպությունների 18 անդամ
Սումգայիթում իրավիճակը թեժանում է: Ադրբեջանի իրավապահները հուլիսի 15-ին հատուկ գործողություններ են իրականացրել և բերման ենթարկել արմատական կրոնական կազմակերպությունների 18 անդամի:
Ինչպես հայտնում են haqqin.az-ը, այդ արմատականները ղեկավարվել են արտասահմանից և ցանկացել են Սումգայիթում կրկնել Գյանջայի իրադարձությունները՝ անկարգություններ և հանցագործություններ:
«Ստացված տեղեկատվության վերլուծությունից հետո, արմատականներին սկսել են հետևել իրավապահները և պլանները բացահայտել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հատուկ գործողությունները շարունակվում են: